Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստան Մ-19 — Քաթար Մ-19 ընկերական առաջին հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղն անցավ մեր թիմի տարածքային ու խաղային առավելությամբ, սակայն պատանի ֆուտբոլիստները չկարողացան հաղթանակ տոնել:
Մրցակցի կազմում 67-րդ րոպեին հաշիվը բացեց Մուստաֆա Էլսայեդ Ահմեդ Ղազի Ասարը, իսկ 6 րոպե անց ինքագոլի հեղինակ դարձավ Աբդուլլահի Հասսան Շարիֆը՝ 1-1:
Թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն հոկտեմբերի 11-ին: