ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ մրցավարական դպրոցի շրջանավարտների հանդիպումը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ կայքը։
Նշվում է, որ 2021 թվականի հունվարից սկսած՝ մրցավարական դպրոցի ուսանողներն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ։ Հավաստագրերը մրցավարներին հանձնել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Դպրոցն ավարտել է թվով 8 մրցավար։