«Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոստովանել է, որ իր համար դժվար է եղել ընկերներ ձեռք բերել իր նախորդ ակումբում՝ Մադրիդի «Ռեալում»։
««Ռեալի» առաջին ու երկրորդ թիմերում շատ դժվար ժամանակներ եմ ունեցել։ Բայց, գտնվելով լավագույն խաղացողների շրջապատում, ես ավելի ուժեղ դարձա։ «Ռեալի» շնորհիվ ես առաջընթաց գրանցեցի։ Շատ բան եմ սովորել Սերխիո Ռամոսից ու Կրիշտիանու Ռոնալդուից։ Բայց ինձ համար դժվար էր ընկերներ ձեռք բերելը։ Դա դժվար է, երբ դու մյուսներից երիտասարդ ես ու այլ երկրից ես եկել։
Ինձ համար դժվար էր յուրային դառնալ «Ռեալի» հանդերձարանում։ Դժվար էր, բայց այդ փորձի շնորհիվ ես ավելի ուժեղ դարձա։ Ուրախ եմ, որ անցա դրա միջով»,- Էդեգորի խոսքերն է փոխանցում TV2-ը։