ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ չէր մտածում, թե Լիոնել Մեսսին կլքի «Բարսելոնան»։
«Մեսսին համաշխարհային մակարդակի կերպար է։ Գուցե, բոլոր ժամանակների լավագույն խաղացողը։ Նման ֆուտբոլիստի կազմում ունենալը ճակատագրի նվեր է։
Ոչ ոք չէր սպասում, որ Լեոն կլքի «Բարսելոնան», նույնիսկ ինքը։ Նախագահը, Լեոնարդոն (ՊՍԺ-ի սպորտային տնօրենը) և ակումբն ամբողջությամբ գերազանց աշխատանք կատարեցին Մեսսիի հետ պայմանագիր կնքելու համար։ Դա ահռելի ռեզոնանս էր Փարիզում ու ողջ աշխարհում»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է փոխանցում AS-ը։