Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը կարող է գլխավորել Մոսկվայի «Լոկոմոտիվը»։
Ինչպես տեղեկացնում է todofichajes-ը, շվեյցարացի մասնագետի թեկնածությունն առաջ է քաշել «երկաթուղայինների» սպորտային բաժնի պետ Ռալֆ Ռանգնիկը։ Ըստ աղբյուրի՝ բանակցություններն այս պահին հաջող ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ռուսական ակումբը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ թիմից հեռացել է սերբ մասնագետ Մարկո Նիկոլիչը։ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դմիտրի Լոսկովը։