Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ինստագրամյան իր էջում ներողություն է խնդրել Ազգերի լիգայի կիսաեզրափակչի Իսպանիայի դեմ խաղում իր հեռացման համար։
«Ես նույնիսկ ավելի բարկացած եմ, քան դուք։ Բարկացած ինքս ինձ վրա։ Ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց այս Իտալիայի հավաքականն էլ ավելի ուժեղ կլինի»,- գրել է իտալացին։
Հիշեցնենք՝ առաջին կեսի վերջնամասում Բոնուչին հեռացվել էր խաղադաշտից՝ տասը հոգով թողնելով իր թիմին։