Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայից կրած 1-2 հաշվով պարտությունը։
«Ֆուտբոլն այսպիսին է։ Երբեմն դրանում ամեն ինչ որոշում են որոշակի պահերը։ Առաջին կեսը լիարժեք կարող էր ավարտվել 1-1 հաշվով։ Իսպանիայի հավաքականը տեխնիկապես շատ լավն է, ու մենք պիտի ավելի կոկիկ խաղայինք, որպեսզի ընդմիջումից առաջ երկրորդ գոլը բաց չթողնեինք։
Նույնիսկ երբ լիարժեք կազմով ես խաղում, Իսպանիայի հավաքականից գնդակ խլելը դժվար է, կարող եք պատկերացնել, թե ինչպես էր դա, երբ տասը հոգով էինք։ Կարծում եմ՝ տղաներն արեցին այն, ինչ պիտի անեին նման իրավիճակում։ Մեզ թարմություն էր պետք, ու ես մի քանի փոփոխություն արեցի երկրորդ կեսում, որոնք մեզ օգնեցին»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։