ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է փարիզյան ակումբում իր ադապտացիայի մասին։
«Հավաքականում տեղս կորցնելու ռի՞սկ ակումբում պրակտիկայի պակասի պատճառով։ Ես եկել եմ Փարիզ, որ խաղամ։
Բայց նորմալ է, որ դեռ քիչ եմ խաղում։ Վստահ եմ, որ շուտով գերազանց կլինի։ Հավաքականի հետ կապված ոչ մի խնդիր չկա։
Շարունակում եմ շարժվել իմ ընտրած ուղով։ Հուսով եմ՝ ամեն ինչ տեղը կընկնի։
Ուրախ եմ նրանից, թե ինչպես են ընթանում «Միլանի» գործերը։ Ես միշտ այդ ակումբի երկրպագուն կլինեմ։ Ուրախ եմ Պիոլիի համար, մենք կանոնավոր շփվում ենք։
Վերջին երկուսուկես ամսում ես զգալի ավելացրել եմ։ Որպես անհատականություն՝ ավելի հասուն եմ դարձել»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։