«Մանչեսթեր Յունայթեդը» չի պլանավորում մոտ ժամանակներս փոխել մարզչին։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբի ղեկավարությունը վստահում է Ուլե-Գունար Սուլշերին։
«ՄՅՈՒ-ում արդյունքների բարելավման են սպասում։ Բայց ակումբը Սուլշերին փոխարինելու պլաններ չունի։ Այլ մասնագետների հետ շփում չի եղել։ Ակումբում դեռ վստահ են, որ Սուլշերը գերազանց համապատասխանում է այս նախագծին։
Ակումբում խուճապ չկա։ Այնտեղ հասկանում են, որ Սուլշերին ժամանակ է պետք, որ ակումբը մարզավիճակ հավաքի։ Ժամանակ կպահանջվի, որ Ռոնալդուն ներգրավվի թիմում ու խաղը նրան ադապտացվի։ Ժամանակ կպահանջվի նաև Վարանի ու Սանչոյի համար։ Հենց Սուլշերին են ՄՅՈՒ-ում ուզում տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում։ «Յունայթեդում» հասկացնում են, որ բանակցություններ չեն վարում այլ մարզիչների հետ»,- ասել է Ռոմանոն Here we Go պոդքասթի եթերում։