WhoScored պորտալը Լիոնել Մեսսիին ճանաչել է «Ռենի» դեմ արտագնա խաղում ՊՍԺ-ի լավագույն խաղացող։ Փարիզեցիներն այդ խաղում պարտվեցին 0-2 հաշվով։ Պորտալը արգենտինացուն 7,6 գնահատականի է արժանացրել։
Խաղի բոլոր մասնակիցներից ամենաբարձր գնահատականը ստացել է «Ռենի» հարձակվող Գետան Լաբորդեն՝ 8,3։
ՊՍԺ-ի կազմում, բացի Մեսսիից, ամբողջ խաղին մասնակցել է Կիլիան Մբապեն, իսկ Նեյմարը երկրորդ կեսում փոխարինվել է։