«Բավարիայի» 34-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Այնտրախտից» կրած 1-2 հաշվով պարտության մասին։
«Պարտությունը միշտ ցավալի է։ Այսօր կարելի էր դրանից խուսափել։ «Բավարիան» բավականաչափ գոլային պահեր ուներ։
Արդյունքում մենք դասական գոլ բաց թողեցինք Կոստիչից, ինչից կարելի էր խուսափել։ Կևին Տրապը շատ լավ հանդիպում անցկացրեց։ Մենք ունեցանք պահեր, որոնք չկարողացանք իրացնել, դրա համար էլ պարտվեցինք։
Եթե նայենք վիճակագրությանը, մենք 20 անգամ ենք եղել դարպասի մոտ, իսկ մրցակիցը՝ 5։ Ավելիի՞ն էինք արժանի։ Դա դեր չի խաղում։ Մենք պարտվել ենք»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում ShowSport.me-ն։