ԱՊԼ 7-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ: Թիմերը երկուական անգամ գրավեցին միմյանց դարպասն՝ այդպես էլ չպարզելով հաղթողին։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 59-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Մանեն, տասը րոպե անց Ֆոդենը հավասարեցրեց հաշիվը։ 76-րդ րոպեին Մոհամեդ Սալահը նորից առաջ մղեց մերսիսայդցիներին, բայց հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Կևին դե Բրյույնեն հավասարեցրեց հաշիվն ու խաղն այդպես էլ ավարտվեց` 2-2: