Կիրակի օրը «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կդառնա 40 տարեկան, բայց իր հոբելյանը շվեդ ֆուտբոլիստը երեկ՝ հոկտեմբերի 1-ին, արդեն նշել է:
Զլատանն իր ծննդյան առթիվ միջոցառում է կազմակերպել «Միլանի» մարզաբազայում, որպեսզի ակումբից հնարավորինս շատ մարդ կարողանա ներկա գտնվել երեկույթին:
Իբրահիմովիչը հրավիրել է տեխնիկական անձնակազմին, բժիշկներին, աշխատակիցներին. նրանցից շատերի մոտ շաբաթ հանգստյան օր է: Միջոցառմանը նաև ֆուտբոլիստներ են ներկա գտնվել:
Կիրակի թիմը չէր կարողանա խնջույքին ներկա գտնվել, քանի որ այդ օրը «Միլանը» խաղալու է «Ատալանտայի» հետ:
Զլատանն այս մրցաշրջանում մեկ հանդիպման է մասնակցել, որում նաև գոլի հեղինակ է դարձել («Լացիոյի» դեմ 2-0): Հիմա հարձակվողը վերականգնվում է վնասվածքից: