Բրազիլական «Պալմեյրասի» ֆուտբոլիստ Լուիս Ադրիանոյի ռուս կինը ՝ Եկատերինա Դորոժկոն, պատասխանել է instagram-ում իր հասցեին հնչած մեղադրանքներին: Դորոժկոն և Ադրիանոն հանդիպել են Մոսկվայում այն ժամանակ, երբ նա խաղում էր «Սպարտակում»: Վերադառնալով Բրազիլիա, հարձակվողն իր հետ տարավ նաև Եկատերինային: Վերջերս նրանք ամուսնացան:
Ինստագրամում ռուս գեղեցկուհուն մեղադրում էին Ադրիանոյի հաշվին ապրելու մեջ, մինչդեռ ինքը ոչինչ չի անում: Եկատերինան պատասխանել է մի քանի նման մեղադրանքների:

«Հա՜-հա՜-հա՜․․․ Տարօրինակ կլիներ, եթե ես չապրեի իմ ամուսնու հաշվին: Ասացեք ինձ, դուք հիմա՞ր եք։ Ձեզ թվում է, մենք պարկերով փող ունենք, նա ամեն ինչի համար վճարում է, իսկ ես պարզապես վայելո՞ւմ եմ։ Դուք այդպիսի պատկերացում ունե՞ք իմ կյանքից։
Ես շատ հարգում եմ ամուսնուս մասնագիտությունը և գիտեմ, թե որքան ջանք ու նյարդեր է նա ծախսում: Հատկապես այստեղ՝ Բրազիլիայում: Ես փող չեմ ծախսում աջ ու ձախ: Մենք ունենք մեծ ընտանիք, և բոլորը օգնության կարիք ունեն: Ես շատ եմ սիրում նրան, հոգ տանում նրա մասին, աշխատում եմ որպես նրա անձնական հոգեբան»,- ասել է Դորոժկոն։