Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 1/4-րդ եզրափակչում Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի ընտրանուն:
Առաջին մրցախաղում մեր հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով, իսկ երկրորդում Հայաստանի ընտրանին զիջեց 0,5-3,5 հաշվով։ Արդյուքնում, թիմերը լրացուցիչ՝ կայծակնային շախմատի մրցախաղ անցկացրին, որում մեր հավաքականը զիջեց 1-3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
Ուկրաինայի հավաքականը կիսաեզրափակչում կմրցի Ռուսաստանի հետ, Վրաստանի ընտրանին՝ Հնդկաստանի։
Նշենք, որ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 3-ին։