Լևոն Արոնյանը պարտվել է Թեյմուր Ռաջաբովին Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 5-րդ տուրում։ Մրցախաղն ավարտվել է 1,5-2,5 հաշվով։
Այս տուրից հետո Արոնյանը 3-րդ հորիզոնականում է 15 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը (26,5 միավոր), երկրորդ տեղում Ուեսլի Սոն է (21,5):
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ, իսկ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Champions Chess Tour-ի մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար:
Հավելենք, որ Արոնյանը շարունակում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։