Սիտժես քաղաքում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը A խմբում մրցեց առաջատար Ռուսաստանի հետ և պարտություն կրեց 1։3 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքիներ խաղացին, Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին: Մեր խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Հնդկաստանի հավաքականները:
1/4 եզրափակչում մեր աղջիկները կմրցեն Ուկրաինայի հետ: Դիմակայությունը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 30-ին: