Կոնֆերենցիաների խմբային փուլի 2-րդ տուրում «Ալաշկերտը» վաղը կընդունի ֆիննական ՀԻԿ-ին: Մեր մրցակցի գլխավոր մարզիչ Տոնի Կոսկելան և ֆուտբոլիստ Վալտերի Մորենը նախախաղային ասուլիսին պատասխանել են լրագրողների հարցերին։
«Թիմը մարտական է տրամադրված խաղին, վստահ ենք՝ լավ հանդիպում է լինելու: Ուսումնասիրել ենք «Ալաշկերտի» խաղը, բավականին պատրաստված թիմ է»,- ասաց ՀԻԿ-ի գլխավոր մարզիչը։
Իսկ պաշտպան Վալտերի Մորենն ասաց, որ ընդհանուր թիմին ուսումնասիրել են, սակայն կառանձնացնի պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյին և ֆրանսիացի պաշտպան Վենսան Բեզեկուրին: