Կոնֆերենցիաների խմբային փուլի 2-րդ տուրում «Ալաշկերտը» վաղը կընդունի ֆիննական ՀԻԿ-ին: Մեր թիմի նոր գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է հետևյալը.
«Թիմը լավ վիճակում է: Բոլորը պատրաստ են վաղվա խաղին: Թիմում լավ և որակյալ խաղացողներ կան: Այսօր 2-րդ մարզումն ենք անցկացնելու: Հուսամ՝ ֆուտբոլիստները շուտ կընկալեն իմ փիլիսոփայությունը:
Այս կազմով հնարավոր է արդյունքի հասնել»: