Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսն» ընդունել էր «Սամպդորիային»:
Թուրինյան ակումբը հաղթանակի հասավ 3-2 հաշվով: Տանտերերից աչքի ընկան Պաուլո Դիբալան, Լեոնարդո Բոնուչին ու Մանուել Լոկատելին, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Մայա Յոշիդան և Անտոնիո Կանդրևան:
«Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:
Այս հաղթանակից հետո «Յուվեն» ունի 8 միավոր, իսկ «Սամպդորիան» մնաց 5 միավորով: Իտալիայի Ա Սերիայի 20 անընդմեջ խաղում թուրինյան ակումը գնդակ է ընդունել սեփական դարպասը: