«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինին կիսվել է 2022 թվականի աշխարհի առաջնությանը հնարավոր մասնակցության վերաբերյալ իր կարծիքով:
«Թվերն ինձ ասում են, որ ես լավ եմ: Եթե ինձ հաջողվի, և իմ բախտը բերի, ես կարող եմ լավ խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում: Բայց մենք պետք է մտածենք ներկայի մասին, և ոչ շատ ապագայի»,- ֆուտռբոլիստի խոսքերն է փոխանցում Italian Tech Week-ը:
37-ամյա պաշտպանը Իտալիայի հավաքականում դարձավ Եվրոպայի 2020 թ. առաջնության հաղթող: