Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Այս պահին ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ այս տարվա հուլիսին հայտնի դարձավ, որ Ուսման Դեմբելեն 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով: Դեմբելեի մոտ աջ ազդրի երկգլխանի մկանի լուրջ վնասվածք էր ախտորոշվել: Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Իսպանիայի առաջնության 30 հանդիպման է մասնակցել, դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Եվրո-2020-ում Դեմբելեն խմբային փուլի 2 հանդիպման մասնակցեց և աչքի չընկավ արդյունավետ գործողություններով: