ՖԱԼ առաջնության 12-րդ տուրի խաղում «Վելեսը» ուժեղ գտնվեց «Ռոտորից»:
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Արթուր Գալոյանը, ով աչքի ընկավ հանդիպման 34-րդ և 57-րդ րոպեներին՝ խփելով իր թիմի առաջի և երկրորդ գոլերն այս խաղում: Նշենք, որ Գալոյանը 9 հանդիպում է անցկացրել ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշարային աղյուսակում «Վելեսը» ութերորդ հորիզոնականում է, «Ռոտորը»՝ 12-րդ: