«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղում իր թիմի ցուցադրած խաղից, որում 5-1 հաշվով հաղթեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:
«Ես ընդհանրապես գոհ չեմ մեր խաղից: Մենք լավ չխաղացինք: Ընդամենը երկու օր առաջ մենք այս թեմայով մարզում անցկացրեցինք, սակայն եզրային պաշտպաններն այսօր շատ չճնշեցին, չկար բավարար ինտենսիվություն, մենք զիջեցինք շատ դրվագներում:
Չեմ կարող ասել, որ մենք շատ վատ խաղացինք, բայց այս ելույթը լավ անվանել չի կարելի: Լավ է, իհարկե, որ սա բավական էր մեզ 5-1 հաշիվը գրանցելու համար:
Մեր թիմն ավելի ուժեղ է, քան մրցակիցը, բայց չխաղաց առավելագույն ներուժով», — ասել է Մոուրինյուն Sky Sports-ի եթերում: