Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ֆրանսիական «Ռենը» ընդունել էր «Տոտենհեմին» ու ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Նախ, 11-րդ րոպեին ինքնագոլով հաշիվը բացեց Լուակ Բադեն՝ առաջ մղելով հյուրերին։ 23-րդ րոպեին Ֆլավեն Տետը կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ արդեն երկրորդ կեսում տանտերերը նույնիսկ առաջ անցան հաշվի մեջ․ 72-րդ րոպեին գնդակը լոնդոնցիների դարպասն ուղարկեց Գաեդան Լաբորդեն։ 4 րոպե անց Հոյբերգը դարձավ գոլի հեղինակ՝ փրկելով «Տոտենհեմին» պարտությունից։
Միժամանակ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Ֆլորա»-«Գենտ»՝ 0-1
ՀԻԿ-ԼԱՍԿ՝ 0-2
«Լինքոլն Ռեդ Իմփս»- ՊԱՈԿ՝ 0-2
«Մուրա»-«Վիտես»՝ 0-2
«Քարաբաղ»-«Բազել»՝ 0-0
«Սլավիա»-«Ունիոն»` 3-1
«Սլովան»-«Կոպենհագեն»՝ 1-3