Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թոփ-5 լիգաներից ամենահաջողը մեկնարկել են ԱՊԼ ակուբները:
Պրեմիեր լիգայի թիմերը վաստակել են 9 միավոր. «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «ՌԲ Լայպցիգին» (6-3), «Լիվերպուլը» հաղթեց «Միլանին» (3-2), իսկ «Չելսին» հաղթեց «Զենիթին» (1-0)։ «Մանչեսթեր Յունայթեդը» «Յանգ Բոյսի» հետ խաղում (1: 2) պարտություն կրեց:
Բունդեսլիգայի ակումբներն ունեն 7 միավոր: «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» (3-0), Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Բեշիկթաշին» (2-1), իսկ «Վոլֆսբուրգը» միավորները կիսեց «Լիլի» հետ (0-0): «Լայպցիգը» միավորներ չվաստակեց՝ պարտվելով «Ման․Սիթիին»:
Իսպանիայի ակումբները վաստակել են 6 միավոր. «Ռեալը» հաղթանակ կորզեց «Ինտերից» (1-0), «Աթլետիկոն», «Սևիլյան» և «Վիլյառեալը» ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները, «Բարսելոնան» պարտվեց «Բավարիային»:
Իտալական թիմերն ունեն 4 միավոր. «Յուվենտուսը» հաղթեց «Մալմյոյին» (3-0), «Միլանն» ու «Ինտերը» պարտվեցին իրենց խաղերում, «Ատալանտան» ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (2-2):
Ֆրանսիական թիմերին հաջողվեց վաստակել 2 միավոր․ ՊՍԺ-ն միավորները կիեսեց «Բրյուգեի» հետ (1: 1), «Լիլը» նույնպես ոչ-ոքի խաղաց: