Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտերի» նկատմամբ արտագնա հաղթանակը (1-0):
«Սա շատ կարևոր հաղթանակ է, բայց շատ դժվար: Ընդհանուր առմամբ՝ մենք լավ խաղացինք, չնայած ես սխալներ տեսա: Տրամադրությունը լավ էր: Մենք լավ էինք աշխատում պաշտպանությունում:
Առաջին խաղակեսում մենք բավականին խորը պաշտպանվեցինք, բայց սա այնքան էլ կարևոր չէ, մենք պետք է պաշտպանվենք, որպեսզի հակագրոհների հնարավորություններն ավելի շատ լինեն: Ճիշտ է, առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ հակագրոհներ չկատարեցինք:
Ընդմիջումից հետո մենք ավելի մեծ ազատություն տվեցինք Վինիսիուսին, և դա շատ բան փոխեց: Առաջին խաղակեսում մրցակիցը շատ ինտենսիվ խաղաց, սակայն երկրորդ խաղակեսում սկսեց դանդաղ խաղալ: Ռոդրիգոյի` խաղադաշտ գալով, մենք կարողացանք ավելի լավ օգտագործել եզրերը: Մենք գիտեինք, որ մեզ համար դժվար է լինելու և կորզեցինք այս հաղթանակը: Այս թիմը ոչ միայն բարձր կարգ ունի, այլև արդյունք գրանցելու պարտավորություն, և սա ամենակարևորն է», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: