Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է Չեմպիոնների Լիգայի ռեկորդակիր։
Ինչպես հայտնում է OptaJoe-ն, Բելինգհեմը (18 տարեկան և 78 օրական) դարձավ Չեմպիոնների Lիգայի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով ֆրանսիացի Կիլիան Մբապեի ցուցանիշը (18 տարեկան և 85 օրական):
Բացի այդ, Ջուդը դարձավ ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում:
Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Բորուսիայի» կազմում անցկացրել է յոթ խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: