Հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ներաձուրիների» ղեկավարությունը և արգենտինացի հարձակվողը գրեթե համաձայնեցրել են նոր համաձայնագրի պայմանները, և գործարքը գտնվում է վերջին փուլում:
Նշվում է, որ նոր պայմանագրով Լաուտարոյի աշխատավարձը կբարձրանա: