«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը խոսել է իր հասցեին հնչած քննադատությունների մասին, որոնց պատճառը վերջին ժամանակներս թույլ տված հաճախակի սխալներն են։
«Հիմա շատերը քննադատում են ինձ, բայց չեն հասկանում՝ ինչ է նշանակում դարպասապահ լինել։ Երբեմն պետք է տարբերել դարպասապահի սխալներն ու թիմայինը։ Կարող եմ ասել, որ միշտ չէ, որ բաց թողած գոլում միայն դարպասապահն է մեղավոր»,- Հանդանովիչի խոսքերն է փոխանցում TuttoMercato-ն։