«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն գնահատել է թիմակից Ռոմելու Լուկակուի` ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն դառնալու շանսերը։ ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում բելգիացի հարձակվողը 3 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ․
«Ռոմելուն ցույց տվեց, թե ինչի է ունակ։ Նա շատ ուժեղ է։ Նա գոլեր է խփում։ Իհարկե, Ռոմելու այս դիրքի լավագույն խաղացողներից մեկն է։ Հիանալի է, որ նա հանդես է գալիս «Չելսիում»։ Լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարը շատ թեժ կլինի, բայց նա, իհարկե, շանսեր ունի։
Եթե ամբողջ թիմը նրան օգնի ու խաղա այնպես, ինչպես «Ասթոն Վիլայի» դեմ, ապա նա պարզապես գոլեր կխփի։ Տեսնենք, թե որքան գոլ կխփի մրցաշրջանի ավարտին։ Հուսով եմ, որ նա մեզ կօգնի նշանակալի հաջողությունների հասնել այս մրցաշրջանում ու հնարավորինս շատ գոլեր կխփի»,- Ալոնսոյի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
ԱՊԼ-ի 4-րդ տուրի ` «Ասթոն Վիլայի» դեմ խաղում Լուկակուն դուբլի հեղինակ է դարձել, իսկ «Չելսին» հաղթել է 3-0 հաշվով։