Սեպտեմբերի 14-ին «Ալաշկերտն» առաջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ մրցելով Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ: «Մաքաբի»-«Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։30-ին։
Հանդիպում կսպասարկի նորվեգացի մրցավար Էսպեն Էսկասը, որին կոգնեն Մորտեն Յենսենը, Օյստեն Իտերլանդը, Կաի Էրիկ Ստինը (չորրորդ մրցավար)։ Հանիպումը կկայանա Թել-Ավիվի Բլումֆիլդ մարզադաշտում։
Նշենք, որ «Ալաշկերտն» արդեն մեկնել է Թել Ավիվ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Մաքաբիից» բացի, «Ալաշկերտի» հետ A խմբում ընդգրկված են նաև ավստրիական ԼԱՍԿ-ը ու ֆիննական ՀԻԿ-ը: