«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպման սպասելիքներով:
«Ափսոս, որ Մեսսին այլևս «Բարսելոնայում» չէ: Երբ խաղում ես Մեսսի ունեցող թիմի դեմ, դա քեզ լրացուցիչ մոտիվացիա է տալիս, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչ է նա հասել ֆուտբոլում:
Պետք է խոստովանեմ, որ այս պահին չեմ կարող գնահատել «Բարսային»: Առանց կասկածի, առանց Մեսսիի, նրանք այժմ այլ թիմ են:
Հնարավոր է, որ այժմ նրանք ավելի շատ կենտրոնանան պաշտպանության վրա: Ես չգիտեմ, թե ինչ է մեզ սպասվում, բայց, ամեն դեպքում, դա կլինի խաղ մեծ մարզադաշտում՝ մեծ ակումբի դեմ », — Մյուլերի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։ Հանդիպումը կկայան օգոստոսի 14-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնակի» հաղթանակը գնահատում է 3,55 գործակցով, ոչ ոքին՝ 4,00 իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,00