Mundo Deportivo-ն հայտնում է, որ Անսու Ֆատին նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ: 18-ամյա խաղացողը ակումբին արդեն հայտնել է ի ցանկության մասին:
Ֆատիի գործող համաձայնագիրը սահմանված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ Ֆատին 2020 թ-ին ծանր վնասվածք էր ստացել «Բետիսի» դեմ խաղում: Ըստ նախնականի, իսպանացին դաշտ պետք է վերադառնար 4 ամիս անց, սակայն պատանի ֆուտբոլիստը դեռ ապաքինվում է վնասվածքից:
Ֆատին «Բարսելոնայի» սան է: Նա Իսպանիայի հավաքական է հրավիրվում 2020 թ-ից: