«Ռեալը» շնորհակալություն կհայտնի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր մասնակցել են ակումբի տնային՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցմանը, գրում է Marca-ն:
Մադրիդյան ակումբը բոլոր շինարարներին, բանվորներին, պատշարներին և մյուս աշխատակիցներին կհրավիրի «Սելթայի» հետ Պրիմերայի 4-րդ տուրի խաղին,որը տևական դադարից՝ ավելի կոնկրետ 2020 թվականի մարտից ի վեր առաջինը կլինի «Ռեալի» համար «Սանտյագո Բեռնաբեուում»: