«Բարսելոնան» մտադիր է իր կազմում պահել հարձակվող Ուսման Դեմբելեին։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ինսայդերի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը բանակցությունների զարգացման փուլում է ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ։ Նոր պայմանագիրը կգործի մինչև 2025 թվական։
Հիշեցնենք, որ հունիսին հայտնի դարձավ, որ Դեմբելեն 4 ամիս բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Ոտքի հետ եղած խնդիրների պատճառով ֆուտբոլիստը լքել էր Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։