Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը կարիերան կշարունակի «Ֆլամենգոյում», հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Twitter-ի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բրազիլացին նոր ակումբի հետ պայմանավորվել է պայմանագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև հաջորդ տարվա ավարտը:
Պաշտպանն անցած ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց, երբ ավարտվեց «Արսենալի» հետ պայմանագիրը:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Լուիսն անցկացրել է 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: