ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերթական անգամ խոսել է Սուպերլիգայի մասին:
«Ինձ չի հետաքրքրում, որ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» կարող են լքել ՈՒԵՖԱ-ն:
Ծիծաղելի է, որ նրանք ցանկանում էին ստեղծել իրենց առաջնությունը և նաև ցանկանում են խաղալ Չեմպիոնների լիգայում այս մրցաշրջանում: Նրանց տնօրեններն անգործունակ են:
Ֆլորենտինո Պերեսը բողոքեց և ասաց, որ իր ակումբը կարող է գոյատևել միայն Սուպերլիգայում, իսկ հետո փորձեց 180 միլիոնով ձեռք բերել Կիլիան Մբապեին», — ասել է Չեֆերինը Der Spiegel-ին տված հարցազրույցում: