«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կատալոնացիների նորեկ Լյուկ դե Յոնգին համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ։
«Կենտրոնում Լյուկն ավելի վտանգավոր է, քան Նեյմարը։ «Բարսան» այնպիսի հարձակվող չի ունեցել, ինչպիսին Յոնգն է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր թիմ պիտի նման հարձակվող ունենա։
Դեռ նախորդ տարի էի ակումբին ասել, որ արժե դե Յոնգին գնել։ Ուղղակի ուզում էի տարբեր հարձակվողների օգտագործելու հնարավորություն ունենալ։ Եթե խաղում պահանջվի այնպիսի տղա, ինչպիսին Լյուկն է, նա կխաղա։
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը կորցրինք Անտուան Գրիզմանին, մնաց միայն 3 հարձակվող։ Լյուկի հետ առաջին անգամ կապի դուրս եկանք օգոստոսի 8-ին»,- ասել է Կումանը NOS-ի հետ զրույցում։