«Բարսելոնայի» նորեկ Լյուկ դե Յոնգը պաշտոնական շնորհանդեսի ժամանակ խոսել է իր տեղափոխության մասին.
«Իմ կարիերայի ամենամեծ քայլն եմ արել: Կարևոր էր խաղալ աշխարհի լավագույն ակումբում: Ես հաղթել եմ ԵԼ-ում, իսկ հիմա իրականացավ ևս մեկ երազանք: Ես խոսեցի Կումանի հետ: Նա հարձակվող էր փնտրում և հույսը դրեց ինձ վրա: Ինձ ասաց, որ հրավերի սպասեմ: Ամեն ինչ շատ լավ անցավ, և ես անհամբերությամբ սպասում եմ մեկնարկին: Հուսով եմ, որ լավ մրցաշրջան կանցկացնենք և կմտնենք պատմության մեջ՝ մեր նվաճած տիտղոսներով»,-դե Յոնգի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Դե Յոնգը 1 տարի վարձակալությամբ տեղափոխվել է «Սևիլյայից»: «Բարսան» ունի հոլանդացի հարձակվողի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք: