«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի տեղափոխությունը մադրիդյան ակումբ․
«Ուրախ ենք մեր թիմում ողջունել երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստի։ Նա մանկուց երազել է խաղալ «Ռեալում»։ Կամավինգան այն ֆուտբոլիստն է, որի համար ակումբները հերթ էին կանգնել։ Նա շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում»,- Պերեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք՝ 18-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Ռեննից»․ նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։