«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին առաջիկա հանդիպումներում իրեն ապացուցելու հնարավորություն տալ՝ չնայած նրա հնարավոր հեռանալու մասին բոլոր խոսակցություններին:
Կատալոնական ակումբի մարզչական շտաբը պատրաստ է հաջորդ հանդիպումներին խաղաժամանակ տալ Կոուտինյոյին, որպեսզի նա կարողանա իրեն դրսևորել:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի տրանսֆերը «Բարսային» արժեցավ ավելի քան 100 միլիոն եվրո: