ESPN-ը հայտնում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մյուս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ կանի՝ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերը գնելու համար: Լոնդոնյան ակումբը տրանսֆերը գնահատում է 90 մլն եվրո:
Սուլշերն անցած ամռանն էր ցանկանում ձեռք բերել Ռայսի տրանսֆերը, սակայն «Յունայթեդն» արդեն մեծ միջոցներ էր ծախսել:
«Յունայթեդը» անցած ամռանը ձեռք է բերել Վարանի, Սանչոյի ու Ռոնալդուի տրանսֆերները: 2019 թ-ից Ռայսը Անգլիայի հավաքականի անդամ է:
ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին 3 խաղում «կարմիր սատանաները» վաստակել են 3 միավոր: