Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն կիսվել է իր կարծիքով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին․
«Մբապեն հիանալի տեխնիկա ունի, նա գիտի, թե ինչպես օգտագործել այն մեծ արագությամբ:
Նա ազատվում է պաշտպաններից, ասես Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ լինի: Եվ չնայած նա դեռ շատ երիտասարդ է, նա արդեն համարվում է մեծ աստղ: Ես նրան իսկապես սիրում եմ»,- մեջբերում է Ռոնալդոյին Todomercadoweb-ը։