ՊՍԺ-ի նախագահ և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ԵԱԱ) նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին խոսել է Եվրոպական Սուպերլիգայի մասին:
«Ժամանակ չեմ կորցնի խոսելով ապրիլի 18-ի և «ոչ այն Սուպերլիգայի» մասին: Ես չեմ սիրում կանգ առնել հեքիաթասացների և անհաջողակների վրա:
Միասին մեզ հաջողվել է պաշտպանել եվրոպական ֆուտբոլի շահերը: Մենք ապավինեցինք ՈւԵՖԱ -ի նախագահի վճռականությանը և ուժին` դիմակայելու այդ կեսգիշերային հեղաշրջմանը: Նա ասաց, որ մենք հաղթելու ենք և հաղթեցինք:
Մինչ երեք ուրացողները վատնում են իրենց ուժերը, խեղաթյուրում ճշմարտությունը եւ շարունակում գոռալ, մնացածը առաջ են շարժվում»,-Ալ-Հելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 12 ակումբ հայտարարեց Սուպերլիգայի ստեղծման մասին, այդ թվում ՝ Արսենալը, Մանչեսթեր Սիթին, Մանչեսթեր Յունայթեդը, Չելսին, Տոտենհեմը, Լիվերպուլը, Ռեալը, Բարսելոնան, Աթլետիկոն, Յուվենտուսը, Ինտերը և Միլանը: Հետագայում 12 հիմնադիր ակումբներից 9-ը դուրս եկան նախագծից, միայն Բարսելոնան, Ռեալը և Յուվենտուսը չհրաժարվեցին մասնակցությունից: