ԱՊԼ ակումբներն ավելի վաղ միաձայն որոշում էին կայացրել իրենց խաղացողներին բաց չթողնել հավաքականների խաղերին, որոնք անցկացվում են, այսպես կոչված, կարմիր ցուցակի երկրներում, քանի որ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նրանք ստիպված կլինեն 14-օրյա կարանտին անցկացնել և մի քանի խաղ բաց կթողնեն։
Բայց լոնդոնցիների խաղացողները որոշել են մասնակցել իրենց հավաքականների խաղերին։ Նրանք պլանավորել էին բաց թողնել ԱԱ-2022-ի միայն 3-րդ խաղերն ու Մեծ Բրիտանիա վերադառնալ Խորվաթիայով, որպեսզի խուսափեն կարանտինից ու մարզվելու հնարավորություն ստանան։
Նախօրեին Լո Չելսոն ու Ռոմերոն սկանդալի կենտրոնում են հայտնվել․ Արգենտինայի ու Բրազիլիայի միջև խաղը դադարեցվել է 4-րդ րոպեին, քանի որ երկու խաղացողն էլ կասկածվում են բրազիլական սահմանը հատելուց առաջ Մեծ Բրիտանիայի տարածքում լինելու մեջ։ Այդ դեպքում նրանք պիտի 14-օրյա կարանտին անցնեին Բրազիլիայում։
Երկու ֆուտբոլիստն էլ հիմա ազգային թիմի հետ վերադարձել է Արգենտինա։ Դեռ հայտնի չէ՝ նրանք կմասնակցեն սեպտեմբերի 10-ի գիշերը կայանալիք Բոլիվիայի դեմ խաղին, թե կմեկնեն Խորվաթիա, որ արագացնեն Մեծ Բրիտանիա վերադառնալու գործընթացը։
Սանչեսը նախորդ շաբաթ Կոլումբիայի հավաքականի կազմում մասնակցել էր Բոլիվիայի ու Պարագվայի դեմ արտագնա խաղերին։ Սեպտեմբերի 10-ին կոլումբացիները կընդունեն Չիլիին։