Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը «Բարսելոնայից» «Աթլետիկո» վերադառնալու համար աշխատավարձի զգալի կրճատման է գնացել:
Ինչպես հաղորդում է Goal-ի լրագրող Ռուբեն Ուրիան, ֆրանսիացին համաձայնել է կրճատել իր աշխատավարձը 40%-ով:
Աղբյուրի համաձայն, «Աթլետիկոյի»՝ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի գնման տարբերակը պարտադիր կդառնա երկու տարի անց, եթե Անտուանը անցկացնի հանդիպումների ավելի քան 50%-ը: