Լոնդոնի «Չելսին» ծրագրում է հաջորդ տարի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեին:
Ինչպես նշում է Daily Express-ը, արիստոկրատների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը երկար ժամանակ հեռտևում է Սանեի խաղին և ցանկանում է գնել նրա տրանսֆերը հունվարին կամ հաջորդ ամառ:
Աղբյուրը պնդում է, որ Տուխելը պատրաստվում է տեղ ազատել Սանեի համար՝ հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառելով Կալում Հադսոն-Օդոյիին, Հաքիմ Զիեշին և Քրիստիան Պուլիշիչին:
Վերոնշյալ խաղացողներից յուրաքանչյուրն ամռանը կարող էր հեռանալ «արիստոկրատների» կազմից, քանի որ Կալումը մոտ է «Բորուսիա Դ» տեղափոխվելուն, Զիեշը՝ «Միլանը», և իսկ Պուլիշիչը ցանկանում է վերադառանալ Բունդեսլիգա։