«Յուվենտուսի» և «Չելսիի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Արսենալը»:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները իտալացի մասնագետի հետ:
Նշվում է, որ «զինագործների» ներկայիս մարզիչ Միկել Արտետան կհեռացվի աշխատանքից, եթե չհաղթի Պրեմիեր լիգայի հաջորդ երեք հանդիպումներում («Նորվիչի», «Բարնլիի» և «Տոտենհեմի» հետ):
3 տուրից հետո «Արսենալը» եզրափակում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Լոնդոնցիները պարտվել են մեկնարկային բոլոր երեք հանդիպումներում, որոնցում նաև չեն կարողացել նույնիսկ մեկ գոլ խփել: