Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փիրս Մորգանը պատմել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին, որում նա Լիոնել Մեսսիին անվանել է որպես իր մեծագույն մրցակից, որի դեմ երբևէ խաղացել է: Միևնույն ժամանակ, Ռոնալդուն իրեն համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստը:
«Ո՞վ է այն մեծագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբևէ խաղացել ես»,- հարցրել է Մորգանը Ռոնալդուին։
«Մեսսի», — պատասխանել է Ռոնալուն՝ արագ և վճռական:
«Իսկապե՞ս»,- հարցրել է Մորգանը։
«Միանշանակ։ Նա լավագույնն է, ում դեմ խաղացել եմ»: Հետո նա ծիծաղեց և ասաց․ «Բայց Փիրս, դու ինձ սխալ հարց ես տալիս»,- պատմում է Մորգանը:
«Լավ, ո՞րն է ճիշտ հարցը»․- կրկին հարցրել է Մորգանը։
«Դու պետք է ինձ հարցնես, թե ով է մեծագույն խաղացողը…»,- ասել է Ռոնալդուն:
«Կարծում եմ, որ ես գիտեմ պատասխանը», — պատասխանեցի ես։ Ռոնալդուն աչքով արեց։ Նա կարծում է, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է, ով երբևէ խաղացել է այս խաղը: Եվ ես համաձայն եմ»,- գրել է Մորգանը The Daily Mail-ի իր սյունակում: